Քեն Լոուչի «Ես՝ Դանիել Բլեյքը» ֆիլմը՝ «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր
Նախօրեին կայացել է մայիսի 11-ին մեկնարկած Կաննի 69–րդ կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողությունը։
«Փոքրիկ մարդու» մասին բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես՝ Դանիել Բլեյքը» սոցիալական դրաման ստացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե արմավենու ճյուղը»։
Փառատոնի Գրան-պրին ստացել է կանադացի 27–ամյա ռեժիսոր Քսավիե Դոլանի«Սա ընդամենը աշխարհի վերջն է» կինոժապավենը։ Ժյուրիի մրցանակը ստացել է ռեժիսոր Անդրեաս Առնոլդի «Ամերիկյան մեղրը»։
«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակների են արժանացել ռումինացի Քրիսթիան Մունջիուին («Բակալավրիատ») և ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ Օլիվիե Ասայասին(«Անհատական գնորդ»):
Իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Առևտրականը» ֆիլմը մրցանակի է արժանացել լավագույն սցենարի համար:
«Լավագույն դերասան» է ճանաչվել իրանցի Շահաբ Հոսեյնը «Առևտրականը» ֆիլմում խաղացած դերի համար։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգի հաղթող է դարձել ֆիլիպինցի Ժաքլին Խոսեն՝ «Ma’ Rosa» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:
«Ոսկե տեսախցիկ» մրցանակին է արժանացել ֆրանսիացի ռեսժիոր Խ. Բենյամինը«Աստվածային» ֆիլմի համար:
Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» է հանձնվել ֆրանսիացի դերասան Ժան-Պիեր Լեոյին:
Քեն Լոուչի «Ես՝ Դանիել Բլեյքը» ֆիլմը՝ «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր
Նախօրեին կայացել է մայիսի 11-ին մեկնարկած Կաննի 69–րդ կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողությունը։
«Փոքրիկ մարդու» մասին բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես՝ Դանիել Բլեյքը» սոցիալական դրաման ստացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե արմավենու ճյուղը»։
Փառատոնի Գրան-պրին ստացել է կանադացի 27–ամյա ռեժիսոր Քսավիե Դոլանի «Սա ընդամենը աշխարհի վերջն է» կինոժապավենը։ Ժյուրիի մրցանակը ստացել է ռեժիսոր Անդրեաս Առնոլդի «Ամերիկյան մեղրը»։
«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակների են արժանացել ռումինացի Քրիսթիան Մունջիուին («Բակալավրիատ») և ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ Օլիվիե Ասայասին («Անհատական գնորդ»):
Իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Առևտրականը» ֆիլմը մրցանակի է արժանացել լավագույն սցենարի համար:
«Լավագույն դերասան» է ճանաչվել իրանցի Շահաբ Հոսեյնը «Առևտրականը» ֆիլմում խաղացած դերի համար։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգի հաղթող է դարձել ֆիլիպինցի Ժաքլին Խոսեն՝ «Ma’ Rosa» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:
«Ոսկե տեսախցիկ» մրցանակին է արժանացել ֆրանսիացի ռեսժիոր Խ. Բենյամինը «Աստվածային» ֆիլմի համար:

7or.am