Սթոլթենբերգը բեկումնային է անվանել Վարշավայի գագաթաժողովը
Հուլիսի 8–9–ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթաժողովին բեկումնային որոշումներ կկայացվեն։ «Ռադիո Լեհաստանի» փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
«ՆԱՏՕ–ի հուլիսյան գագաթաժողովը բեկումնային է լինելու։ Դաշինքը շրջադարձային որոշումներ է կայացնելու այն մասին՝ ինչպես ադապտացվել անվտանգության ոլորտում ստեղծված նոր իրավիճակին»,–նշել է գլխավոր քարտուղարը։
Սթոլթենբերգը, մասնավորապես, նշել է դաշինքի ներկայության ամրապնդումը Եվրոպայի արևելյան մասում՝ «հստակ ազդանշան տալու, որ մի երկրի վրա հարձակումը գրոհ է ողջ ՆԱՏՕ–ի վրա»։

7or.am