Աշխարհ

21.05.2016 20:30


Վեց ամենատարօրինակ ամերիկյան շոուները (տեսանյութեր)

Վեց ամենատարօրինակ ամերիկյան շոուները (տեսանյութեր)

Պարբերաբար հեռուստաշոուները հեռուստադիտողներին ստիպում են հարց տալ՝ «Աշխարհը խելագարվե՞լ է»: Սակայն ոչ բոլոր տեերում է դա տեղի ունենում, քանի որ որոշ ամերիկյան հեռուստաշոուներ բարձրաձայն և միանշանակ պատասխանում են՝ «Խելագարվե՛լ է, և արդեն վաղուց»:

«Լայֆ»-ը ներկայացնում է նման հեռուստանախագծերից մի քանիսը:

Մորի

Հաղորդման ամենահայտնի թեման հայրության հաստատումն է: Հեռուստաշոուի շրջանակներում կանայք հայտարարում են, որ իրենց երեխաների հայրն այսինչ մարդն է, իսկ տղամարդիկ հերքում են այդ փաստը: Տեսանյութում կարող եք ծանոթանալ հայր չհանդիսացող տղամարդկանց ռեակցիային:

Սեքս-ֆակտոր

Մայիսի 19-ին ԱՄՆ-ում մեկնարկել է «The Sex Factor» հեռուստանախագիծը, որի մասնակիցները պայքարում են պոռնոաստղ դառնալու համար:

Շոուին մասնակցում են 8 կին և 8 տղամարդ, որոնք երբեք չեն նկարահանվել մեծերի համար նախատեսված ֆիլմերում, այնպես որ, բոլոր անհրաժեշտ հմտություններին նրանք սովորում են հենց նկարահանման վայրում:


Մարդն` ընդդեմ կենդանու

Այս հեռուստաշոուի մասնակիցները պետք է դիմակայեն կենդանիներին:

Ո՞վ է հայրդ

Հաղորդման շրջանակներում մասնակիցը պետք է գուշակի՝ վեց մասնակիցներից ով է հանդիսանում իր կենսաբանական հայրը: Եթե մասնակիցը ճիշտ գուշակի, ապա ստանում է 100 հազ դոլար, իսկ եթե սխալվի, գումարը մնում է նրան, ում նա ընտրել է:

Մսխի՛ր

Շոուի մասնակիցներին ստիպում են շատ ուտել և տարբեր մարզական մրցույթների մասնակցել: Հաղթում է նա, ով մսխելու է վերջինը:


Մերկ ծանոթություններ

Մերկ մարդիկ ծանոթանում են՝ փորձելով գտնել իրենց կյանքի երկրորդ կեսին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը