«Բավարիան» և «Բորուսիան» այսօր կխաղարկեն Գերմանիայի գավաթը
Այսօր Գերմանիայում ֆուտբոլային մրցաշրջանը կավարտվի երկրի գավաթի համար եզրափակիչ խաղով, որում կմրցեն Բունդեսլիգայի հաղթող և փոխչեմպիոն «Բավարիան» ու «Բորուսիան»։
Մյունխենցիների խաղը վերջին անգամ կվարի Խոսեպ Գվարդիոլան, որը տեղափոխվում է «Մանչեսթեր սիթի»։ Նրա ղեկավարությամբ «Բավարիան» հաղթել է վերջին երեք առաջնությունները, և այսօրվա հանդիպմանը առավելության հասնելու դեպքում կհեռանա «ոսկե դուբլով»։ Հարցականի տակ է խաղադաշտ Ռոբբենի, Ալոնսոյի, Բադշտուբերի և Բոաթենգի դուրս գալը։
Հանդիպումը վերջինը կլինի նաև «իշամեղուների» կապիտան Մաթս Հումմելսի համար, որն արդեն գործարք է կնքել այսօրվա մրցակցի հետ։ Դորտմունդցիներից խաղադաշտ դուրս չեն գա Հյունդողանը և Սուբոտիչը։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 22:00–ին։
7or.am