Սթոլթենբերգ. «Մենք չենք ցանկանում նոր «սառը պատերազմ» Ռուսաստանի հետ»
Հյուսիսատլանտյան դաշինքը նպատակ չի հետապնդում նոր «սառը պատերազմ» սկսել Ռուսաստանի հետ։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
«Մենք վաղուց հետևում ենք, թե ինչպես է Ռուսաստանն ինտենսիվորեն ներդրումներ անում զինված ուժերում»,- ասել է Սթոլթենբերգը։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է՝ դաշինքն ի պատասխան Ռուսաստանի գործողությունների է ամրապնդում իր պաշտպանությունը։
«Սա առճակատում չէ. մենք չենք ցանկանում նոր «սառը պատերազմ»»,- ասել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի բոլոր դաշնակիցներին, որոնց ուղղված սպառնալիք գոյություն ունի։

7or.am