Աշխարհ

20.05.2016 11:48


Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և հեռացել քաղաքականությունից

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և հեռացել քաղաքականությունից

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է իր հրաժարականի և քաղաքականությունւից հեռանալու մասին։ Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է «Twitter»–ի իր էջում։

«Այսօր առավոտյան ես տեղեկացրել եմ վարչապետին այն մասին, որ նրա հանդեպ վստահության բացակայության պատճառով ես հեռանում եմ կառավարությունից և Քնեսեթից, ինչպես նաև դադարեցնում եմ քաղաքական գործունեությունը»,–գրել է Յաալոնը։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի ՊՆ ղեկավարի պաշտոնում առաջարկել էր «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանի թեկնածությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը