Լրահոս

02.12.2010 19:28


Պլասիդո Դոմինգո. «Ծանոթությունս հայերի և Հայաստանի հետ դեռ մանկուց է եղել»

Պլասիդո Դոմինգո. «Ծանոթությունս հայերի և Հայաստանի հետ դեռ մանկուց է եղել»

«Երևանյան հեռանկարներ» 11–րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում է համաշխարհային համբավ ունեցող իսպանացի օպերայի երգիչ, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն։ Աշխարհահռչակ տենորի համերգը կկայան դեկտեմբերի 3–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակներում Հայաստան են այցելել և համերգներ են տվել Ջո Կոկերը, Գորան Բրեգովիչը, Deep Purple-ը, Սերժ Թանկյանը ։ Այսօր՝ դեկտեմբերի 2–ին Պլասիդո Դոմինգոն Ազգային ժողովում հանդիպել է լրագրողների հետ։ Ասուլիսին մասնակցում էր նաև Պուերտո Ռիկացի սոպրանո Աննա Մարիա Մարտինեսը։ Պլասիդո Դոմինգոն նշել է, որ բավական վաղուց էր ծրագրում Հայաստան այցելել, սակայն չէր ստացվում։

–Ինձ համար, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր վաղը ինձ հետ երգելու են սա շատ մեծ պատիվ է,– ասել է նա։

Պ. Դոմինգոն  նշել է, որ վաղվա համերգը շատ յուրօրինակ է լինելու, քանի որ ներկայացված են լինելու 3 սերունդներ։ Համերգին տենորը կերգի Բարսեղ Թումանյանի հետ, կմասնակցեն նաև սոպրանո Ռոսի Սվազյանը, դիրիժորները կլինեն Իսրայել Յուրսկին և էդուարդ Թոփչյանը։

Տենորը նշել է, որ բազմաթիվ հայ ընկերներ ունի, որոնց թվում է Շարլ Ազնավուրը, Լևոն Սայանը, Ալեն Պրոսթը, երգիչներից Կարեն Իսայանը և այլն։

–Ծանոթությունս հայերի և Հայաստանի հետ դեռ մանկուց է եղել։ Իմ երկու ծնողներն էլ երգիչ են եղել և երբ ես փոքր էի, մայրս երգեցողության դասեր էր վերցնում Փարիզում՝ մադամ Բաբայանից և այդ ժամանակ ես արդեն ծանոթ էի հայերի հետ,– ասել է Պլասիդո Դոմինգոն։

Նա նաև նշել է, որ շատ կարճ ժամանկով է եկել և շատ բան դժվար թե հասցնի տեսնել։ Իր զբոսաշրջիկ այցելությունը նա թողել է հաջորդ անգամվան, քանի որ հայստանի նման հոյակապ երկիրն արժանի է, որ իր միտքը որպես երգիչ անջատվի և ինքը վայելի երկիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը