Հազարավոր փախստական երեխաներ հնարավոր է՝ թրաֆիքինգի զոհ են դարձել
Եվրահանձնաժողովը թրաֆիքինգի վերաբերյալ զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ հանցավոր խմբավորումներն օգտագործում են միգրացիոն ճգնաժամը սեփական բիզնեսն աշխուժացնելու համար:
Ըստ զեկույցի՝ անհետացած հազարավոր փախստական երեխաները կարող էին ստրկության նպատակով վաճառվել: «The Guardian»-ի փոխանցմամբ՝ Եվրոպա ժամանելուց հետո անհետացել է մոտ 10 հազ երեխա: Այսպես, օրինակ, Գերմանիան հայտարարել է 4700 երեխայի անհետացման մասին, իսկ Շվեդիայում շաբաթական անհետանում է մոտ 10 երեխա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 6 ամսականից մինչև 10 տարեկան երեխաները վաճառվում են 4-8 հազ եվրոյով, թեև որոշ դեպքերում գինը հասնում է 40 հազ եվրոյի:
Նշվում է, որ երեխաներին հիմնականում գնում են որպես անվճար աշխատուժ կամ սեքսուալ ստրկությանը ենթարկելու և մուրացկանության ուղարկելու նպատակով:

7or.am