Աշխարհ

19.05.2016 20:30


Իտալիայում 1,8 կմ երկարություն ունեցող պիցցա են թխել

Իտալիայում 1,8 կմ երկարություն ունեցող պիցցա են թխել

Իտալիայի Նեապոլում նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ 1,8 կմ երկարությամբ պիցցա թխելով:

Ինչպես տեղեկացնում է «The Local»-ը, հսկայական պիցցա պատրաստելու համար ծախսվել է 2 հազ կգ ալուր, 1,6 հազ կգ լոլիկ, 2 հազ կգ մոցարելլա պանիր, 200լ բուսայուղ և 30 կգ ռեհան, իսկ գործընթացին մասնակցել է 250 մասնագետ ամբողջ աշխարհից:

Հսկային թխելու համար անհրաժեշտ է եղել 6 ժամ 11 րոպե, ինչից հետո պիցցան մասերի են բաժանել և փոխանցել տարբեր բարեգործական կազմակերպությունների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը