Տնտեսական

19.05.2016 16:28


Վերացվել է լիմոնադի արտադրության կասեցումը

Վերացվել է լիմոնադի արտադրության կասեցումը

Ինչպես նշվել էր ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում արձանագրված դիզինտերիայի աղբյուրը պարզելու նպատակով դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում: Վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադի փորձաքննության արդյունքում, Ծառայության պետի 2016թ. մարտի 31-ի որոշմամբ, կասեցվել էր «Ռետրո լիմոնադ» արտադրատեսակի արտադրությունը, ինչպես նաև տնտեսավարողին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ «Ռետրո լիմոնադ» արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցվել է Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով սահմանված պահանջներին (հայտնաբերված խախտումները վերացվել են, թողարկվել է փորձնական արտադրանք և ներկայացվել լաբորատոր փորձաքննության), վերը նշված որոշմամբ սահմանված կասեցումը, Ծառայության պետի որոշմամբ, վերացվել է:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը