Լրահոս

07.12.2009 11:51


Ա. Սաֆարյանի ակնկալիքները Օբամա-Էրդողան հանդիպումից

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այսօր կայանալիք Օբամա-Էրդողան հանդիպումից, պատասխանել է.

-Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրոպական Միության և Ռուսաստանի հետ համատեղ հանդիսանում են հայ-թուրքական երկխոսության հովանավորներ, համահովանավորներ, կարծում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահը եթե լուրջ է վերաբերվում իր նախաձեռնած այս գործընթացին, ապա ամերիկա–թուրքական բարձր մակարդակի բանակցություններում հորդոր է անելու վավերացնել այս համաձայնագիրը՝ առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում, հավատարիմ մնալով մինչ այժմ արած ամերիկյան հայտարարություններին: Եթե նման հորդոր չեղավ, կամ Թուրքիան ականջալուր չեղավ այդ հորդորներին, ես կարծում եմ, որ Հայաստանը նույնպես ազատ է լինելու վավերացնելու նախապայմաններով, պայմաններով, կամ' չվավերացնելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը