Աշխարհ

19.05.2016 10:30


«EgyptAir»–ի ինքնաթիռը մասերի է բաժանվել դեռ օդում

«EgyptAir»–ի ինքնաթիռը մասերի է բաժանվել դեռ օդում

«Twitter»–ի իր էջում «Մայադին» հեռուստաալիքը հայտնել է, որ օդանավը, ամենայն հավանականությամբ, մասերի է բաժանվել դեռ օդում՝ ափից 280 կմ հեռավորությամբ, իսկ բեկորներն ընկել են Միջերկրական ծովը։

Կահիրեի իշխանությունները, սակայն, պաշտոնապես դեռ չեն հաստատում այս տեղեկատվությունը։

Հիշեցնենք՝ «Շառլ դե Գոլ» օդանավակայանից «MS804» չվերթն իրականացնող «Airbus A320-200»-ը, որում եղել է 66 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, անհետացել էր ռադարների էկրաններից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը