Լրահոս

07.12.2009 11:52


Դիակ գետում

Դեկտեմբերի 6-ին, ժամը 08.43-ին Երեւանի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ «Փարվանա» ռեստորանին հարակից կիրճում' գետի մեջ,  հայտնաբերվել է տղամարդու դիակ, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնու­թյու­նը: Ժամը 08.47-ին տեղի ուժերով գետից դուրս է բերվել մոտ 60-65 տարեկան, դեռևս ինքնությունը չպարզված տղամարդու դի:

Նույն օրը, ժամը 11.33-ին ահազանգ է ստաց­վել, որ Երևանի Վա­ղարշ­­յան փողոցի թիվ 24/1 շենքի 24-րդ բնակարանի բնա­կիչը չի արձագանքում հեռա­խո­սի եւ դռան զանգե­րին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր մեկնած փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ տանտիրոջ հարազատների ներկա­յու­թյամբ բաց­­­­­ել են բնա­կա­րա­նի դու­ռը, որտեղ հայտ­նաբերվել է 1939 թ. ծնված Ա. Մուսայելյանի դին:

Նույն օրը, Ժամը 18.22-ին ահազանգ է ստաց­վել, որ Երեւանի Մաշտոցի պողոտա 5ա/9 հասցեի բնա­կչուհին չի արձագանքում հեռա­խո­սի եւ դռան զան­գե­­րին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ տանտիրոջ հարազատների ներկա­յու­թյամբ բաց­­­­­ել են բնա­կա­րա­նի դու­ռը, որտեղ հայտ­նաբերվել է 1948 թ. ծնված Կ. Սաֆարյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը