Աշխարհ

18.05.2016 13:55


«Հակառուսական պատժամիջոցները կչեղարկվեն միայն մինսկյան պայմանավորվածությունների իրագործումից հետո»

«Հակառուսական պատժամիջոցները կչեղարկվեն միայն մինսկյան պայմանավորվածությունների իրագործումից հետո»

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, ամփոփելով Մոսկվայում կայացած խորհրդակցությունների արդյունքները, հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների չեղարկումը հնարավոր է միայն մինսկյան պայմանավորվածությունների ամբողջական իրագործումից հետո։

«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ Նուլանդը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ։ Քննարկվել է Դոնբասում ընտրություների անցակցման հարցը, մինսկյան պայմանավորվածություների իրագործումը և տարածաշրջանում ընտությունների նախապատրաստումը։

Պետքարտուղարի օգնականը նշել է՝ թեև ԱՄՆ–ը «նորմանդյան քառյակում» չէ, սակայն զուգահեռաբար աշխատում է քառյակի մասնակիցների, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը