Փարիզը ողջունել է ԼՂ հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները
«Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Վիեննայում կայացած Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները, որը թույլ է տվել վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն ապրիլի 2-5-ը տեղի ունեցած արյունալի բախումներից հետո»,–«ria.ru»–ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։
Դիվանագետը նշել է՝ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, հայտարարել են հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառության մասին։
«Այդ պարտավորությունները շատ մեծ նշանակություն ունեն։ Ֆրանսիան կոչ է անում կողմերին պահպանել դրանք և, իբրև Մինսկի խմբի համանախագահող երկիր, կշարունակի միջնորդի դեր խաղալ իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ»,–նշել է Նադալը։

7or.am