Լրահոս

09.02.2011 14:15


Սեյեդ Ալի Սաղայան. «Հայ–իրանական հարաբերություններն էլ ավելի զարգանալու միտում ունեն»

Սեյեդ Ալի Սաղայան. «Հայ–իրանական հարաբերություններն էլ ավելի զարգանալու միտում ունեն»

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե հայ-իրանական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են և էլ ավելի զարգանալու միտում ունեն։

-Պետք է ասեմ, որ, բարեբախտաբար, հայ-իրանական հարաբերությունները զարգացում են ապրում, և պետական պաշտոնատար անձանց փոխայցելությունները շարունակվում են՝ մոտ ապագայում երկու երկրների նախագահների փոխայցելությունները,  նաև ԱԺ նախագահների փոխայցելությունները,-նշել  է նա։

Ըստ Սեյեդ Ալի Սաղայանի՝ հայ-իրանական հարաբերությունները զարգացել են նաև առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում։

-Մոտ 100 000-ի է հասել Իրանից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը, իսկ առևտրաշրջանառությունն էլ դեռևս ավելանալու միտում ունի։ Ես պետք է ասեմ, որ տնտեսական, էներգետիկ ոլորտում ծրագրեր իրականցվել և իրականցվում են։ Ես կարող եմ իրականացվածներից նշել  Իրան-Հայաստան գազամուղը, որը շահագործման է հանձնվել։ Իհարկե, բոլոր նախագծերի իրականցման գործում խնդիրներ լինում են, բայց պետք է ասեմ, որ դրանք չեն խանգարում, որ գործն առաջ ընթանա։ Անցած շաբաթվա ընթացքում Թեհրան այցելեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար պարոն Արմեն Մովսիսյանը, և նրա բանակցությունների թեմաներից մեկը հենց նավթամթերք տեղափոխող խողովակաշարի  կառուցման հարցն էր, որի շուրջ բանակցություններ ընթանում են։ Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում դա վերջնական տեսքի կբերվի, և հուսով եմ, որ շինարարական աշխատանքները կսկսվեն,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը