Աշխարհ

17.05.2016 14:19


Սիրիացի քրդերը ներկայացուցչություն կբացեն Ֆրանսիայում

Սիրիացի քրդերը ներկայացուցչություն կբացեն Ֆրանսիայում

Ինչպես «Sputnik»–ին հայտնել է Ֆրանսիայում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչ Հալեդ Իսան, Ռոժավի ինքնավարության ներկայացուցչության պաշտոնական բացումը Ֆրանսիայում կկայանա մայիսի 23–ին։

«Life»–ը հիշեցնում է՝ Սիրիայի հյուսիսում գտնվող ինքնավարության՝ Քրդստանի ներկայացուցչությունը, որը համարվում է ԻԼԻՊ–ի գլխավոր ախոյաններից մեկը, 2016–ի փետրվարից գործում է Մոսկվայում։ Սիրիացի քրդերը հույս ունեն, որ Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետևից իրենց լիազոր մարմինը կհայտնվի նաև Գերմանիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը