Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն' նոյեմբերի 22-27-ն ուսումնական գրականություն և գույք են տեղափոխվել Վրաստան և փոխանցվել Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնին:
Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար ուսումնական գրականության և դպրոցական գույքի տրամադրման ամենամյա ծրագրերի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2010թվականին տրամադրել է 7138 օրինակ «Մայրենի»-ի դասագիրք' իրենց աշխատանքային տետրերով, 1-6-րդ դասարանների համար և 360 համակազմ դպրոցական գույք' ուսուցչական սեղան և աթոռ։ Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնը կազմակերպելու է հատկացումը' համաձայն նախապես ճշտված բաշխման ցուցակների: Այս տարի գրքերը նախատեսված են Ախալքալաք, Ախալցխե, Ասպինձա, Մառնեուլ, Բորժոմ, Ծալկա, Թետրի-Ցխարո շրջանների, ինչպես նաև Թբիլիսիի թիվ 132 դպրոցների համար: Գույքը հատկացվելու է Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա, Ախալցխե, Բարժոմ, Մառնեուլ և Ծալկա շրջանների դպրոցներին:
Դասագրքերը և դպրոցական գույքն արդեն Ջավախքում են

ԿԳ նախարարություն