Խորհրդարանում ստորագրվեց համագործակցության հուշագիր
Դեկտեմբերի 2-ին խորհրդարանում ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորում հանդիսացող «Հանրային ցանցի» միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրությամբ վավերացրին օրենսդիր մարմնի անունից ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ «Հանրային ցանցի» անունից' ցանցի քարտուղար Թամարա Աբրահամյանը: Հուշագրով կողմերը ամրագրում են համագործակցության իրենց պատրաստակամությունը, մասնավորապես նախատեսվում է, որ ըստ անհրաժեշտության' Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին առնչվող օրենքների նախագծերը տրամադրվում են «Հանրային ցանցի» համապատասխան ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպութ-յուն-ներին' սահմանված ժամկետներում փորձագիտական, խորհրդատվական եւ հանրային շահերից բխող առաջարկությունների եւ կարծիքների ստացման նպատակով: Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է «Հանրային ցանցի» կազմակերպությունների մասնակցությունը մշտական հանձնաժողովների նիստերին եւ կազմակերպած խորհրդարանական լսումներին, ինչպես նաեւ պատգամավորների մասնակցությունը ՀԿ-ների նախաձեռնած ֆորումներին, քննարկումներին: