Աշխարհ

17.05.2016 11:06


ԵՄ-ում անհանգստանում են, որ թուրքերի համար վիզայի չեղարկումից հետո ահաբեկչությունների վտանգը կավելանա. «The Telegraph»

ԵՄ-ում անհանգստանում են, որ թուրքերի համար վիզայի չեղարկումից հետո ահաբեկչությունների վտանգը կավելանա. «The Telegraph»

Եվրոպայում ահաբեկչության վտանգը կավելանա Եվրամիության կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումից հետո:

Այս մասին, «Artsakhpress.am»–ի փոխանցմամբ, գրում է «The Telegraph» թերթն իր կայքում՝ իր մոտ հայտնված Եվրոպական հանձնաժողովի զեկույցին հղումով:

«Թուրքիայի քաղաքացիների համար առաջարկվող վիզային ռեժիմի ազատականացումը պոտենցիալ կարող է ազդեցություն ունենալ ԵՄ երկրներում ահաբեկչական ռիսկերի վրա»,- նշվում է զեկույցում:

Կարելի է ակնկալել, որ «հենց թուրք քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ տրամադրվի դեպի ԵՄ, արտասահմանցիները կփորձեն թուրքական անձնագրեր ստանալ», որպեսզի անխոչընդոտ հայտնվեն ԵՄ երկրներում, կամ կփորձեն խաբեության ճանապարհով թուրքական քաղաքացիություն ստանալ, անհանգստանում են Բրյուսելում:

Այնտեղ նաև ենթադրում են, որ ահաբեկիչները կարող են փորձել ԵՄ երկրներ մուտք գործել՝ օգտվելով ուրիշների անձնագրերից, որոնք տրվել են Թուրքիայում:

«Այդ հնարավորությունը կգրավի ոչ միայն անօրինական ներգաղթյալներին, այլև հանցագործներին և ահաբեկիչներին»,- զգուշացնում են Եվրոպական հանձնաժողովում:

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը