Հյուսիսային Կորեայի կողմից կալանավորված ռուսական «Էլֆին» նավը Վլադիվոստոկում է
Հյուսիսային Կորեայի կողմից կալանավորված «Էլֆին» նավը հասել է ՌԴ Վլադիվոստոկ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Հյուսիսկորեական Չխոնջին քաղաքում գտնվող գլխավոր հյուպատոս Յուրի Բոչկարևը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները խնդրել են Ռուսաստանին ներողամիտ լինել նավը կալանավորած ձկնորսների հանդեպ, ովքեր պարզապես փորձել էին զգոնություն ցուցաբերել:
«Բացատրությունն այն էր, որ տեղի է ունեցել թյուրիմացություն», - պարզաբանել է Բոչկարևը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական «Էլֆին» նավը, որն ուղևորվում էր հարավկորեական Պունսան քաղաքից, որտեղ մասնակցում էր միջազգային ռեգատի, դեպի Վլադիվոստոկ, կալանավորվել է Կոսոն նավահանգստից մոտ 130 կմ հեռավորության վրա։

7or.am