Այսօր հանդիպելու են ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի վարչապետը
Դեկտեմբերի 7-ին հանդիպելու են ԱՄՆ նախագահ ԲարաքՕբաման և Թուրքիայի վարչապետ ՌեջեփԹայիբԷրդողանը։ Նախապես տեղեկացվել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ղարաբաղյանհակամարտությանկարգավորմաննուհայ-թուրքականհարաբերություններին վերաբերող հարցեր։ Էրդողանը պատրաստվում է նաև Բարաք Օբամային հստակ ներկայացնել Թուրքիայի դիրորոշումը առաջնային նշանակություն ունեցող տարածշրջանային և ներքին խնդիրների վերաբերյալ։
Ի դեպ, ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ Ադրբեջանն իրենց եղբայրական պետությունն է՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է էներգակիրներին վերաբերող հարցը։
«Մենք այդ հարցերը քննարկել ենք իմ հարգարժան եղբայր, նախագահ Իլհամ Ալիևի հետ,- ասել է Էրդողանը,- չեմ կարծում, որ այս հարցում որևէ լարվածություն կարող է լինել։ Երկու եղբայրների միջև լարվածությունը հնարավոր է, սակայն նրանք միշտ էլ կարող են միմյանց հետ կարգավորել բոլոր հարցերը։ Դրա համար մյուսների միջամտության անհրաժեշտությունը չկա։ Մենք մի անգամ ենք վստահել միմյանց։ Չարժե բամբասանքներին ուշադրություն դարձնել. պետք է վստահ և միասին առաջ շարժվել՝ քննարկելով մեր երկրների հետագա զարգացման ճանապարհները»։
Այսօր հանդիպելու են ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի վարչապետը
Դեկտեմբերի 7-ին հանդիպելու են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նախապես տեղեկացվել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Էրդողանը պատրաստվում է նաև Բարաք Օբամային հստակ ներկայացնել Թուրքիայի դիրորոշումը առաջնային նշանակություն ունեցող տարածշրջանային և ներքին խնդիրների վերաբերյալ։

7or.am