Շթայնմայեր. «ԼՂ հակամարտության գոտում անհրաժեշտ է ամրապնդել հրադադարն ու համաձայնեցնել վստահության մեխանիզմները»
Որքան երկար է շարունակվում հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, որքան ինտենսիվ զինվում են հակամարտող կողմերը, այնքան բարձր է նոր էսկալացիայի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ռիսկը: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից առաջ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
«Վեց շաբաթ առաջ շփման գծում տեղի ունեցած կատաղի մարտերը ցույց են տալիս, որ երկարաժամկետ ստատուս-քվոն խոցելի է երկարաժամկետի առումով: Որքան երկար է շարունակվում հակամարտությունը, որքան ինտենսիվ են զինվում դրա կողմերը, այնքան նոր էսկալացիայի, անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ռիսկը մեծ է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Շտայնմայերը: Նրա խոսքով` ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում հակամարտության լուծման գործում:
«Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը երկար տարիների ընթացքում փորձում են որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` ամրապնդել հրադադարի ռեժիմը, վերականգնել քաղաքական գործընթացը: Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, սատարում է նրանց»,- ավելացրել է Շթայնմայերը:
«Շփման գծում պետք է հաստատվի ու ամրապնդվի հրադադարը, համաձայնեցվեն վստահության մեխանիզմները, և սկսվի բանակցային գործընթաց: Դա որոշակի ժամանակ կպահանջի, օր առաջ որոշում չի լինի»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Մանրամասն՝ «Արմենպրես»