Աշխարհ

16.05.2016 16:24


Վիեննայում Լավրովն ու Քերրին կքննարկեն ԼՂ հակամարտությունը

Վիեննայում Լավրովն ու Քերրին կքննարկեն ԼՂ հակամարտությունը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Վիեննայում այսօր կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովին հղումով։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել Սիրիում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում տիրող դրությունը։

«Այսօր գլխավորը Սիրիան ու Ղարաբաղն են, բայց նաև կքննարկվեն Ուկրաինան և երկկողմ հարաբերությունները»,–հայտարարել է Ռյաբկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը