Աշխարհ

16.05.2016 14:30


Դեպարդիեն Կաննի կինոփառատոնը պոռնոգրաֆիա է անվանել

Դեպարդիեն Կաննի կինոփառատոնը պոռնոգրաֆիա է անվանել

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն մայիսի 11–ին մեկնարկած Կաննի կինոփառատոնը համեմատել է պոռնոֆիլմերի փառատոնի հետ։

«Փողերը որոշում են ամեն ինչ, և կինոյի հետ այս ամենը որևէ կերպ կապված չէ։ Կաննը արժանի չէ դրան։ Կան հրաշալի ֆիլմեր, բայց նախքան դրանց դիտումը ստիպված եք լինում ահագին աղբ նայել։ Աստիճանով բարձրանում է Ռոկկո Սիֆֆրեդին, իսկ հեռուստատեսությամբ անպարկեշտ կարճության շորերով աչոնիկների են ցույց տալիս։ Դա պարզ պոռնոգրաֆիա է»,– Դեպարդիեի խոսքն է մեջբերում «Le Figaro» պարբերականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը