Աշխարհ

16.05.2016 12:15


Թուրք պատգամավորն առաջարկել է ռուսական ինքնաթիռ պայթեցնել ԲԿՄԱ–ի հաղթանակի համար

Թուրք պատգամավորն առաջարկել է ռուսական ինքնաթիռ պայթեցնել ԲԿՄԱ–ի հաղթանակի համար

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շամիլ Թայարն առաջարկել է ռուսական ևս մեկ ինքնաթիռ պայթեցնել բասկետբոլի Եվրալիգայում թուրքական «Ֆեներբախչեի» նկատմամբ ռուսական ԲԿՄԱ–ի տարած հաղթանակի համար։ «Լայֆի» փոխանցմամբ՝ սադրիչ հաղորդագրությունը նա տեղադրել է «Twitter»–ի իր էջում։

«Ուզում եմ՝ կրկին ռուսական ինքնաթիռ պայթեցվի»,- գրել է Թայարը:

Սոցցանցի օգտատերերը բացասաբար են արձագանքել պատգամավորի հայտարարությանը։ Նրանցից ոմանք կասկածի տակ են դրել գործչի հոգեկան առողջությունը, մյուսներն էլ նշել են, որ նրա խոսքերն է՛լ ավելի կսրեն ռուս–թուրքական լարվածությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը