Աշխարհ

16.05.2016 10:20


Վենետիկը Ղրիմը Ռուսաստանի մաս կճանաչի

Վենետիկը Ղրիմը Ռուսաստանի մաս կճանաչի

Վենետիկի տարածաշրջանային խորհրդարանը մայիսի 18-ին քվեարկության է դնելու Ղրիմը որպես Ռուսաստանի մաս ճանաչելու, ինչպես նաև հակառուսական պատժամիջոցների վերացման հարցերը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»՝ «Իզվեստիային» հղումով:

Աղբյուրի փոխանցմամբ` նախաձեռնությանը միացել է 51 տեղից բաղկացած խորհրդարանի 25 պատգամավոր:

«Ես ցանկանում եմ, որպեսզի Իտալիայի իշխանությունները խուսափեն ռազմավարական սխալներից: Իսկ հակառուսական պատժամիջոցները և Ղրիմը Ռուսաստանի կազմում չճանաչելը սխալ են: Մեր տարածաշրջանի տնտեսությունը բոլորից շատ է զգացել սահմանափակող միջոցների հետևանքները: Վերջին մեկուկես տարվա ընթացքում կորուստները կազմել են մոտ 1 մլրդ եվրո: Եվ դա՝ միայն Վենետո շրջանում», - հայտնել է փաստաթղթի հեղինակ Սթեֆանո Վալդեգամբերին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը