Աշխարհ

15.05.2016 15:49


Ուկրաինային առաջարկել են շրջաններից մեկն անվանափոխել «Ղրիմ» ու այնտեղ անցկացնել «Եվրատեսիլը»

Ուկրաինային առաջարկել են շրջաններից մեկն անվանափոխել «Ղրիմ» ու այնտեղ անցկացնել «Եվրատեսիլը»
Ուկրաինան միայն մի դեպքում կարող է «Եվրատեսլի–2017»–ը Ղրիմում անցկացնել՝ եթե «Ղրիմ» անվանափոխի իր շրջաններից մեկը։ RT–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ղրիմի կառավարության փոխվարչապետ Դմիտրի Պոլոնսկին՝ մեկնաբանելով համաեվրոպական երգի մրցույթը Ռուսաստանի կազմում գտնվող Ղրիմում անցկացնելու վերաբերյալ ուկրաինական կոչերը։
«Թող երազեն»,–հավելել է պաշտոնյան։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը