Լրահոս

07.12.2009 10:07


ԱՄՆ նախագահը ողջունել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ամերիկայի հայկական կոնգրեսին, Համահայկական բարեգործական միությանն ու ԱՄՆ Հայ Առաքելական եկեղեցուն ուղղված նամակում, ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

«Ես հավատում եմ, որ այս պատմական գործընթացը մեծ օգուտներ կբերի երկու երկրներին»,-ասված է նամակում։ «Ես համաձայն եմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում։ Հոկտեմբերի 10-ին, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացրել է ԱՄՆ-ը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ։ Մենք շարունակելու ենք աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-ասված է Բարաք Օբամայի նամակում։

Ըստ «CNN Turk»-ի

Այս խորագրի վերջին նյութերը