Աշխարհ

14.05.2016 23:55


«Բարսելոնան» 24-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)

«Բարսելոնան» 24-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Գրանադային», «Ռեալը»՝ «Դեպորտիվոյին»:

Կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, և ընդհանուր 91 միավորով «Բարսելոնան» 24–րդ անգամ դարձավ Իսպանիայի 2015/16թթ. մրցաշրջանի չեմպիոն:

«Դեպորտիվո»-«Ռեալ» հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով։ «Արքայական ակումբից» դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Քրիշթիանու Ռոնալդուն։

«Գրանադա»-«Բարսելոնա»՝ 0:3

Գոլերը՝ Սուարես (22, 38, 86)

«Դեպորտիվո»-«Ռեալ»՝ 0:2

Գոլերը՝ Ռոնալդու (7,25)

Այս խորագրի վերջին նյութերը