Աշխարհ

14.05.2016 14:05


Գերմանիան փախստականների վրա մոտ 93,6 մլրդ եվրո կծախսի

Գերմանիան փախստականների վրա մոտ 93,6 մլրդ եվրո կծախսի

Գերմանիայի բյուջեից մինչև 2020 թվականը մոտ 93,6 մլրդ եվրո կառանձնացվի փախստականների կարիքների համար։ Այս մասին գրում է «Spiegel»–ը՝ երկրի ֆիննախի փաստաթղթերին հղումով։

Գերմանացի պաշտոնյաները մտադիր են բյուջետային միջոցների մի մասն ուղղել փախստականների անհրաժեշտ ծախսերին (սնունդ, կեցության ծախսեր, բժշկական սպասարկում), մյուս մասը՝ գերմաներենի ուսուցման դասընթացներին, ինչպես նաև Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պայքարին։

Պարբերականը հիշեցնում է, որ այս տարի Գերմանիան մոտ 600 հազ փախստական կընդունի Մերձավոր Արևելքի երկրներից, մյուս տարի՝ մոտ 400 հազ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը