Աշխարհ

14.05.2016 12:01


Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան է ճանաչվել

Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան է ճանաչվել

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով՝ Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան է ճանաչվել։

57 տոկոս ձայն հավաքած 27-ամյա ֆուտբոլիստը կընդգրկվի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական:

Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Քոման է՝ 29 տոկոսով, երրորդում՝ Լեւերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ Քարիմ Բելարաբին՝ 10 տոկոսով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը