Լրահոս

15.10.2010 18:53


Վ. Խաչատրյանն անդրադարձել է տնտեսության վիճակին

 Ելույթ ունենալով ՀԱԿ հանրահավաքում՝ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն անդրադարձել է ՀՀ տնտեսությանը և նշել է, որ Հայաստանը հասել է աղքատության շեմին։ Նրա խոսքերով Հայաստանում ավելի քան 1 մլն մարդ աղքատ են։ Ըստ նրա, Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստան» կարգախոսը իրականություն չեն դարձել, ընդհակառակը՝ վիճակը գնալով վատանում է։ Նա նշել է, որ Հայաստանում գնալով շատանում է կոռուպցիան, տնտեսությունն էլ գնալով վատանում է ու 2008թ. համեմատ աղքատության մակարդակը բավական բարձրացել է։

Համեմատվելով Վրաստանի և Ադրբեջանի բյուջեի հետ, Վ.Խաչատրյանը ՀՀ բյուջեն շատ խղճուկ է որակել, ինչի մասին Հայաստանը պետք է երկար մտածի։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը