Աշխարհ

13.05.2016 16:55


Ալիեւի արձանը պղծած երիտասարդներից պահանջել են հրապարակավ ներողություն խնդրել քանդակից

Ալիեւի արձանը պղծած երիտասարդներից պահանջել են հրապարակավ ներողություն խնդրել քանդակից

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանի վրա «Շնորհավորում ենք ստրուկների տոնի առթիվ» գրություն կատարելու ﬔջ կասկածվող NIDA երիտասարդական շարժման ակտվիստներ Բայրամ Մեմﬔդովի եւ Գիյաս Իբրահիմովի նկատմամբ Բաքվի Խաթայիի դատարանը փակ նիստում 4 աﬕս ժամկետով կալանման որոշում է ընդունել: Խոշոր չափերի հասնող թմրանյութ պահելու եւ շրջանառելու հոդվածով ﬔղադրանքով նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Դատարանում նրանց ասել են. «Արձանից ներողություն խնդրեք, ազատենք»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, հայտնում է «Meydan TV» հեռուստաալիքի կայքը: Երիտասարդների ﬔրձավորները լրագրողներին հայտնել են, որ տղաներն անգամ սիգարետ չեն ծխում, ուր ﬓաց՝ թմրանյութ օգտագործեն:

Երիտասարդների փաստաբան Էլչին Սադըգովը լրագրողներին ասել է, որ դատարանի կողﬕց նրանց նկատմամբ թմրանյութի հետ կապված ﬔղադրանքի առաջադրումը կապված է Հեյդար Ալիեւի արձանի հարցի հետ:

«Նրանց ﬔղադրեցին թմրանյութի հարցով: Ինքնագլուխ, բռնությամբ ներխուժեցին տուն: Խուզարկության ժամանակ տնեցիներց ոչ ﬔկը չի մասնակցել: Տղաները բոլորովին կապ չունեն թմրանյութի հետ», -ասել է նա:

Փաստաբանն ասել է, որ Գիյաս Իբրահիմովը հրաժարվել է հարցաքննության ժամանակ խոշտանգուﬓերով տված իր ցուցմունքներից:

«Նրանք համառում են, որ հենց այդ տղաներն են արձանի վրայի գրության հեղինակները: Դատարանում նրանցից պահանջել են արձանի առաջ ներողություն խնդրել: Ասել են, որ համաձայնեք ներողություն խնդրելու ժամանակ AzTv-ն նկարահանի, ազատ թողնենք ձեզ», -լրագրողներին հայտնել է փաստաբանը:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը ﬕջադեպի հետ կապված հայտարարության ﬔջ նշել է, որ Բայրամ Մեմﬔդովի մոտից 2, 904 գ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել, իսկ նրա տանից` 1 կգ 150 գ հերոին: Գիյաս Իբրահիմովի մոտից` 2, 607 գ հերոին, իսկ նրա տանից` 1 կգ 10 գ հերոին: Ենթադրվում է, որ երկու երիտասարդ ակտվիստները ձերբակալվել են Հեյդար Ալիեւի արձանի շուրջ գրված լոզունգների պատճառով:

NIDA երիտասարդական շարժուﬓ այդ առնչությամբ հայտարարել է, որ երիտասարդների ձերբակալության իրական պատճառն այն է, որ նրանց կասկածում են մայիսի 10-ի գիշերը` Հեյդար Ալիեւի ծննդյան օրը, նրանք նրա արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներեն եւ անգլերեն Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում` Fuck the system (Կորչի համակարգը) գրություններ կատարելու ﬔջ:

Հեյդար Ալիեւի` այդ գրություններով արձանի լուսանկարը հայտնվել էր «Facebook» սոցցանցում, ինչը ﬔծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում: Ադրբեջանի ՆԳՆ-ն երիտասարդներին թմրանյութերի հետ կապված ﬔղադրանք է ներկայացրել նրանց մոտ երեք օր ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո` ﬕնչ այդ հրաժարվելով հայտնել նրանց ձերբակալության մասին:

Ադրբեջանում Ալիեւի արձանը պղծած երիտասարդներին ազատելու համար պահանջել են հրապարակավ ներողություն խնդրել արձանից...

Մանրամասն՝ «Արﬔնպրեսում»

Այս խորագրի վերջին նյութերը