Աշխարհ

13.05.2016 20:30


Ռետրիվերը տերերից փախել է շների ապաստան

Ռետրիվերը տերերից փախել է շների ապաստան

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Հյուսիսային Քարոլինայում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «BuzzFeed»–ը, շունը փախել է տերերից շների ապաստան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հինգ տարի շարունակ ոսկեգույն ռետրիվեր Ռայլին այցելել է «Happy Dog Cafe Daycare» կենտրոն, որտեղ խաղում էր իր ընկերների հետ։

Սակայն անցած շաբաթ, երբ նա իր տիրոջ՝ Տոնյա Մոստելլերի հետ մեքենայով անցնում էր կենտրոնի կողքով, սկսել է կաղկանձել. այդ օրը, ինչպես պատմել է Մոստելլերը, այց կենտրոն նախատեսված չէր։

Կինը շանը տուն է բերել, որտեղ թողել է դրսում՝ արևի տակ տաքանալու համար։ Մոտ մեկ ժամ անց, սակայն, Ռայլին, անցնելով մոտ 1.5 կմ, շների կենտրոնում էր, որտեղ նա գնացել է իր ընկերների հետ խաղալու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը