ՀՀԿ պատգամավոր. «Միջնորդներն առայժմ ստիպված են օգտագործել որոշ պայմանական ձևակերպումներ»
-ԵԱՀԿՄինսկիխմբիհամանախագահներիկողմիցտարածվածվերջինհայտարարությաննընդհանուրառմամբպետքէնորմալվերաբերվել, քանիորնրանումընդամենըներկայացվելէառաքելությանընթացքիևավարտիմասինորոշտեղեկատվություն,-գնահատելով ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելության հայտարարությունը' «7օր»-ին ասել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։
Նա նշել է, որ հայտարարության մեջ տեղ գտած որոշ ձևակերպումներ, մասնավորապես «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, հայկական կողմերի համար երբեք ընդունելի չի եղել, քանի որ այն չի արտահայտում ԼՂՀ-ի շուրջը գտվող մի շարք տարածքների իրավական կարգավիճակի նկարագիրը, սակայն հակամարտության կարգավորման ողջ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձել է միջնորդական առաքելությունը պահել հավասարակշռության մեջ: Ինչ վերաբերում է հայտարարության տեքստում նշված Ստեփանակերտ-Խանքենդի անվանմանը, Ա. Զաքարյանն ասել է, թե դեռևս 1992թ. սկսած՝ ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում դրանք օգտագործվում են հենց այդ գրառմամբ, ինչպես նաև նույն փաստաթղթերում ԼՂՀ օրինական ընտրված իշխանություններն անվանվում են «դե ֆակտո» տեղական իշխանություններ:
ՀՀԿ պատգամավոր. «Միջնորդներն առայժմ ստիպված են օգտագործել որոշ պայմանական ձևակերպումներ»
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված վերջին հայտարարությանն ընդհանուր առմամբ պետք է նորմալ վերաբերվել, քանի որ նրանում ընդամենը ներկայացվել է առաքելության ընթացքի և ավարտի մասին որոշ տեղեկատվություն,-գնահատելով ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելության հայտարարությունը' «7օր»-ին ասել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։
Նա նշել է, որ հայտարարության մեջ տեղ գտած որոշ ձևակերպումներ, մասնավորապես «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, հայկական կողմերի համար երբեք ընդունելի չի եղել, քանի որ այն չի արտահայտում ԼՂՀ-ի շուրջը գտվող մի շարք տարածքների իրավական կարգավիճակի նկարագիրը, սակայն հակամարտության կարգավորման ողջ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձել է միջնորդական առաքելությունը պահել հավասարակշռության մեջ: Ինչ վերաբերում է հայտարարության տեքստում նշված Ստեփանակերտ-Խանքենդի անվանմանը, Ա. Զաքարյանն ասել է, թե դեռևս 1992թ. սկսած՝ ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում դրանք օգտագործվում են հենց այդ գրառմամբ, ինչպես նաև նույն փաստաթղթերում ԼՂՀ օրինական ընտրված իշխանություններն անվանվում են «դե ֆակտո» տեղական իշխանություններ:
-Բանակցային գործընթացը դեռևս շարունակվում է, և միջնորդներն առայժմ ստիպված են օգտագործել որոշ պայմանական ձևակերպումներ, մինչև ԼՂՀ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն ու անկախ պետականության կարգավիճակի միջազգային ճանաչումը։ Մինսկի խմբի համանախագահների ջանքներն ավելի արդյունավետ և արդարացի դիտելու համար լավ կլիներ, իհարկե, որպեսզի վերջիններս, ելնելով նույն հավասարակշռվածության սկզբունքից, առաքելության մասին պատրաստվող իրենց ներքին զեկույցում օգտագործեն, օրինակ, Տիգրանակերտ-Ակն-Աղդամ, Քարվաճառ-Քելբաջար, Կովսական-Զանգելան և այլ անվանումները, թեկուզ և ես այդ հարցում լավատես չեմ: Այնուամենայնիվ հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի դեմս համանախագահների, կպահպանի իր որդեգրած սկզբունքը և Ադրբեջանի կողմից օկուպացված ղարաբաղյան տարածքների դիտարկման առաքելության արդյունքների մասին ապագա հայտարարությունն էլ կպատրաստի նույն ձևակերպումներով,-ընդգծել է Արտակ Զաքարյանը։
7or.am