Աշխարհ

13.05.2016 12:35


Սլավյանսկում մահացել է վետերան տատիկը, ում դեմքին մայիսի 9–ին «զելյոնկա» էին լցրել (լուսանկար, տեսանյութ)

Սլավյանսկում մահացել է վետերան տատիկը, ում դեմքին մայիսի 9–ին «զելյոնկա» էին լցրել (լուսանկար, տեսանյութ)

Այսօր հայտնի է դարձել Հայրենական մեծ պատերազմի հերոս, Բելառուսի ազատագրման մասնակից, Սլավյանսկի բնակչուհի Լյուբով Պեչկոյի մահը։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ 91-ամյա կինը մահացել է ուկրաինացի արմատականների հարձակման հաջորդ օրը։

Պեչկոն մյուս վետերանների հետ մայիսի 9–ին մասնակցում էր Հաղթանակի քայլերթին։ Ագրեսիվ տրամադրված երիտասարդների խումբը մխրճվել էր ամբոխի մեջ, սկսել ձվեր նետել մասնակիցների վրա, ալյուր թափել նրանց գլխին։ Լյուբով Պլեչկոյի երեսին էլ կանաչ լուծույթ՝ «զելյոնկա» էին լցրել։

Հարձակվողներին ձերբակալել են, սակայն ոստիկանությոևւնից հաղորդել են, որ նրանց կարող են միայն խուլիգանության մեջ մեղադրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը