Աշխարհ

13.05.2016 12:15


Ուկրաինան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ–2017»–ից

Ուկրաինան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ–2017»–ից
Ուկրաինան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ–2017»–ից, եթե Ստոկհոլմի ընթացիկ մրցույթում հաղթի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը։ Այս մասին, RT–ի փոխանցմամբ, հայտարարել է մրցույթում ուկրաինացի ներկայացուցիչների մասնակցության կազմակերպմամբ զբաղվող ուկրաինական «UA:Առաջին» Ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան։

«Այընտրանքի մասին մտածել ստիպված եմ։ Եթե հաղթի Լազարև անունով մարդը, կարծում եմ՝ հաջորդ տարի «UA:Առաջինը» կրկին կհրաժարվի մրցույթին մասնակցելուց»,–գրել է Ալասանիան «Ֆեյսբուքի» իր էջում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը