Ապրիլյան թեժ մարտերի օրերին Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ և մի քանի «մեսիջ» փոխանցեց:
«Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները, և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը, և որ հայկական և ադրբեջանական զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները»,- մասնավորապես հայտարարեց Սարգսյանը:
Այդ հայտարարությունն ապրիլի 4-ին էր: Մեկ օր անց պարզվեց, որ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի բանակների գլխավոր շտաբի պետերը և պայմանավորվել զինադադարի մասին: Այդպիսով ՀՀԿ ղեկավարի ասածները չդիմացան մեկօրյա քննությանը, քանզի ռազմական գործողությունների ինտենսիվությունը հարաբերականորեն նվազեց, բայց ադրբեջանական զորամիավորումները չվերադարձան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: Ստատուս քվոն փոխվեց ի վնաս հայկական կողմի:
Դրանից հետո Սարգսյանը «Բլումբերգին» հարցազրույց տվեց ու ասաց, որ իմաստ չունի բանակցել Ադրբեջանի հետ, քանի դեռ կրակն ամբողջությամբ չի դադարել: Բացի այդ՝ նա ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովի շուրթերով երեք նախապայման դրեց, որի բավարարումից հետո միայն կհամաձայներ մասնակցել Ղարաբաղի հարցով բանակցություններին:
Այս ամենին զուգահեռ՝ իրականացվում էր «ռազմահայրենասիրական» քարոզչություն: Իշխանություններն ուզում էին ցույց տալ, որ դուրս են գալիս կազանյան գործընթացից և հետ են պտտեցնում տարածքները հանձնելու ծրագիրը:
Վերջին օրերին, սակայն, ՀՀԿ ղեկավարը վերադարձել է ելման դիրք:
Նախ՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հարցազրույց տվեց դրսի մամուլին ու ասաց, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջման, բայց դրան պատրաստ չէ Ադրբեջանը (հիշեցնենք, որ «Բլումբերգի» հետ զրույցում Սերժ Սարգսյանը նույն ոճով հայտարարեց, որ Կազանում ինքը պատրաստ էր զիջումների, բայց Ադրբեջանը չհամաձայնեց):
Երեկ էլ պարզ դարձավ, որ առաջիկայում տեղի է ունենալու Սարգսյան-Ալիև հանդիպումը: Եվ դա այն դեպքում, երբ չեն բավարարվել Սարգսյանի՝ բանակցությունները վերսկսելու երեք նախապայմանները:
Փաստորեն, ստացվում է, որ ապրիլից հետո Ղարաբաղի հետ կապված պաշտոնական Երևանի ոչ մի ցանկություն, նախապայման ու ծրագիր կյանքի չեն կոչվել: Եթե սրան գումարենք նաև ԼՂՀ անկախության ճանաչման հետ կապված իշխանությունների «խորամանկ» քայլերի, մեղմ ասած, զրոյական արդյունքը, ապա «նախաձեռնողականության» պատկերն ամբողջական կդառնա:
Եթե դու, փորձելով ատամ ցույց տալ, նախապայմաններ ես դնում բանակցություններից առաջ, և այդ նախապայմանները չեն բավարարվում, բայց գնում ես բանակցությունների, ապա դա արդեն իսկ պարտություն է և դիրքերի թուլացում:
Չի՛ կարելի երկրի ղեկավարի խոսքն արժեզրկել: Թեև Սարգսյանի պարագայում սա նոր բան չէ:
Մի ժամանակ էլ նա հայտարարում էր, թե կմեկնի Թուրքիա՝ ֆուտբոլ նայելու, եթե լինեն բաց սահմաններ, կամ մենք լինենք բացման նախաշեմին: Սահմանի բացում չեղավ, ու մենք դրա նախաշեմին չէինք (Թուրքիայի հետ սահմանը հիմա շատ ավելի ամուր է փակված, քան «Ֆուտբոլային» դիվանագիտությունից առաջ), սակայն Սարգսյանը Գյուլի հետ Բուրսայում վայելում էր մերոնց «կերած» գոլերը:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: Դատելով վերջին օրերի տեղեկատվական հոսքերից՝ Բ26-ը տարածքները հանձնելու քարոզչական շրջաբերական է իջեցրել: Թե ինչ է սա նշանակում, կարելի է միայն ենթադրել:
Ամեն դեպքում, նկատենք, որ կազանյան գործընթացի վերակենդանացման ցանկացած փորձ Հայաստանում կբերի ֆորսմաժորային ու արտահերթ քաղաքական զարգացումների, և Սերժ Սարգսյանը կընկնի Լևոն Տեր-Պետրոսյանի օրը, սակայն այս անգամ հեռացումը կլինի ոչ թե «պալատական», այլ հրապարակային տարբերակով:
ՀՀԿ ղեկավարը վերադառնում է ելման դի՞րք