Իրանցի ուխտագնացները չեն կարող մասնակցել Սաուդյան Արաբիայում հաջի արարողությանը
Իրանի քաղաքացիներն այս տարի չեն կարող մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք հաջի արարողությանը, քանի որ Էր–Ռիադը սաբոտաժի է ենթարկել Իսլամական Հանրապետության ուխտագնացների համար պայմանների ստեղծումը։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի մշակույթի եւ իսլամական ուղղվածության նախարար Ալի Ջանաթինազդեցիկ շիա այաթոլլաներից մեկի հետ հանդիպմանը։
«Հաջի համար պայմաններ չեն ապահովվել։ Մենք գործադրեցինք բոլոր ջանքերը, բայց Սաուդյան Արաբիան սաբոտաժի է ենթարկել դրանք»,- մեջբերում է IRNA-ն Ջանաթիի խոսքը։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան խոչընդոտել է ուխտագնացներին վիզաների տրամադրումը, ավիահաղորդակցության եւ ուխտագնացների անվտանգության ապահովումը։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարծում են, որ ուխտագնացները պետք է դիմեն երրորդ կողմին վիզա ստանալու համար։
Իրանցի ուխտագնացները չեն կարող մասնակցել Սաուդյան Արաբիայում հաջի արարողությանը
Իրանի քաղաքացիներն այս տարի չեն կարող մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք հաջի արարողությանը, քանի որ Էր–Ռիադը սաբոտաժի է ենթարկել Իսլամական Հանրապետության ուխտագնացների համար պայմանների ստեղծումը։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի մշակույթի եւ իսլամական ուղղվածության նախարար Ալի Ջանաթին ազդեցիկ շիա այաթոլլաներից մեկի հետ հանդիպմանը։

7or.am