Աշխարհ

12.05.2016 17:40


Բելառուսը չի ընդունում իր պարտքը «Գազպրոմին»

Բելառուսը չի ընդունում իր պարտքը «Գազպրոմին»

Բելառուսը չի ընդունում իր պարտքը ռուսական «Գազպրոմին», որը երկրին բնական գազ է մատակարարել։ Այս մասին հայտում է ТАСС–ը՝ հանրապետության էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկին հղումով։

«Մենք վճարում ենք միջկառավարական համաձայնագրին համապատասխան»,–հայտարարել է նա։

«Gazeta.ru»–ի փոխանցմամբ՝ «Գազպրոմ» ԲԲԸ–ի բելառուսական «դուստրը»՝ «Գազպրոմ տրանսգազ Բելառուսը», մայիսի սկզբին հայց է ներկայացրել Բելառուսի արբիտրաժային դատարան տեղական պետձեռնարկությունների կողմից վճարումներ չկատարելու հարցով։

Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հայտարարել է, որ իր երկիրը հույս ունի ավելի ցածր գին վճարել ռուսական գազի համար, այլ ոչ թե այն գինը, որն ուզում է «Գազպրոմ տրանսգազ Բելառուսը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը