Բրազիլիայի Սենատը ժամանակավորապես հեռացրեց այդ երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին իր պարտականություններից։ Բուռն բանավեճերով ուղեկցված նիստն ավելի քան 20 ժամ է տևել։
Նախագահի պաշտոնաթողությանը կողմ է քվեարկել 55 սենատոր, դեմ՝ 22։
РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ Ռուսեֆը հեռացվել է 180 օրով։ Նրա պարտականությունները ժամանակավորապես կփոխանցվեն փոխնախագահ Միշել Թեմերին։
Ավելի ուշ Սենատը կրկին կվերանայի այդ հարցը հատուկ նիստում՝ գերագույն դատարանի ղեկավարի նախագահությամբ։ Այդ ժամանակ էլ Ռուսեֆի ճակատագիրը կորոշվի վերջնական։ Եթե Սենատի անդամ 54 խորհրդարանականների 2/3–ը քվեարկի պաշտոնաթողության օգտին, Ռուսեֆը ստիպված կլինի լքել իր պաշտոնը։
Հիշեցնենք՝ Դիլմա Ռուսեֆին մեղադրում են կառավարության հաշիվների մեքենայությունների և 2014թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ պետական ծախսերի մեծացման մեջ:
Բրազիլիայի Սենատը հեռացրեց Ռուսեֆին (տեսանյութ)

7or.am