2018–ին կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ռուսաստանն ավելի քան 10 մլրդ դոլար կծախսի։ Այս մասին հայտնում է «Р-Спорт» գործակալությունը՝ «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինին հղումով։
«Մենք ավելի քան 10 մլրդ դոլար կծախսենք բոլոր օբյեկտների համար ինչպես նախապատրաստության ընթացքում, այնպես էլ դրանից հետ։ Դրանք ոչ միայն մարզադաշտեր ու օդային տերմինալներ են, որոնց կեսն արդեն պատրաստ է, այլ նաև հսկայական աշխատանք։ Մենք չենք ուշացնի. ամեն բան ժամանակին կարվի։ ՖԻՖԱ–ն պահանջում է մինչև առաջնությունը երեք խաղ անցկացնել ամբողջովին զբաղեցված յուրաքանչյուր մարզադաշտում։ Դա կարվի»,–հայտարարել է Սորոկինը՝ հավելելով, որ մարզադաշտերի ու սպորտային ենթակառուցվածքների կառուցումն ընթանում է ողջ թափով, և ոչինչ չի խանգարի ՌԴ–ին իդեալական նախապատրաստվելու ԱԱ–2018–ին։
ԱԱ–2018–ին Ռուսաստանը 10 մլրդ դոլար կծախսի

7or.am