Աշխարհ

12.05.2016 11:35


ԱՄՆ-ը սահմանափակել է Թուրքիայում սիրիացիներին հատկացվող օգնությունը խարդախությունների դեպքերի պատճառով

ԱՄՆ-ը սահմանափակել է Թուրքիայում սիրիացիներին հատկացվող օգնությունը խարդախությունների դեպքերի պատճառով

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ԱՄՆ-ը սահմանափակել է Թուրքիայում սիրիացիներին հատկացվող օգնությունը խարդախությունների դեպքերի պատճառով։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ ներկայումս ԱՄՆ կառավարությունը հետաքննություն է անցկացնում՝ հերքելու կամ հաստատելու ԶԼՄ–ում հրապարակված այն տեղեկատվությունը, որ թուրքական ընկերությունները, որոնք զբաղվում են փախստականներին օգնության տրամադրմամբ, հանցավոր համաձայնության են եկել և ակտիվորեն օգտագործում են ատկատների համակարգը։

Կարիքավորներին հումանիտար օգնության տրամադրումը շարունակելու համար USAID–ը զբաղվում է այլընտրանքային հնարավորությունների որոնմամբ։ Բացի այդ, կազմակերպությունը խոստանում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները «վատնված միջոցները հետ բերելու համար»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը