Հաճախ կարելի է լսել, որ պաշտոնյաները պետք է բարեփոխումները սկսեն իրենցից։ Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ վարվում է։ Խոսքը, սակայն, տվյալ դեպքում բարեփոխման մասին չէ։
Ինչպես հայտնի է, չորսօրյա պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակ էր հավաքել ԱԺ–ում մեծամասնություն ունեցող պատգամավորներին ու արտահերթ քննարկում կազմակերպել։ Ոմանք միամտաբար կարծում էին, որ այդ քննարկումը նվիրվել է ռազմական գործողություններին, մեր ունեցած կորուստներին ու ստեղծված իրավիճակում իշխանության անելիքներին։
Հետագայում բոլորի համար պարզվեց, որ Սերժ Սարգսյանին երկու բան էր մտահոգել։ Նա Ընտրական նոր օրենսգրքի քվեարկությունից առաջ կուսակիցներին հավաքել էր ու հրահանգել «կողմ» քվեարկել՝ այդպիսով ցույց տալով, որ որոշակի մտավախություն ունի քաղաքական «սաբոտաժի» մասով։
Քննարկված մյուս հարցը Հրազդանի ցեմենտի գործարանի վերաբերյալ էր։ Բանն այն է, որ խորհրդարանական մեծամասնությունը տապալել էր օրինագիծը և այդ կազմակերպության ավելի քան կես միլիարդ դրամի հարկային պարտքերը չէր ներել։ Դա հունից հանել էր Սերժ Սարգսյանին (նա միայն անձնական շահեր ունենալու դեպքում է օպերատիվ գործում)։
ՀՀԿ–ականների վրա «բոչկա» գլորելուց հետո Բ26–ը կրկին խորհրդարան ուղարկեց ցեմենտի գործարարին հարկային ներում շնորհող փաստաթուղթը։ Այն այսօր ընդունվել է 86 «կողմ» ձայնով։
Եվ այսպես, չորսօրյա պատերազմից հետո ՀՀԿ ղեկավարն իր համար երկու կարևոր օրինագիծ անցկացրեց խորհրդարանում՝ Ընտրական նոր օրենսգիրքն առաջին ընթեցրցմամբ ընդունվեց, և Հրազդանի ցեմենտի գործարանին հարկային ներում շնորհվեց։
Իշխանական քարոզչամեքենան ու հաճախորդաց դասը հիմա գրոհ են սկսել Հրազդանի ցեմենտի գործարանի նախկին նոմինալ սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի դեմ և «հակաօլիգարխիկ» բնույթի սրտաճմլիկ բաներ են գրում։
Իրականությունը, սակայն, այն է, որ Միխայիլ Բաղդասարովն այդ հիմնարկի հետ կապ է ունեցել այնքանով, որքանով որ ՀՀԿ ղեկավարի մյուս բիզնես գործընկերները, որոնց սկզբում աճեցնում են, ապա «կուլակաթափ» անում նույն սխեմայով։ Հանրությանը դա մատուցվում է որպես օլիգարխների դեմ պայքար, սակայն դա բլեֆ է։ Բլեֆ է նաև այն, որ Բաղդասարովը հարկերը չվճարելով՝ հեռացել է Հայաստանից ու բյուջեին վնաս պատճառել։ Բաղդասարովը հարկերը վճարել է, ուրիշ հարց է, որ դրանք այլ տեսքով են եղել ու այլ տեղում են հայտնվել։
Բաղդասարովի բոլոր բիզնես նախագծերը Սերժ Սարգսյանի հետ համատեղ են եղել։ Վերջինս այդ ընթացքում հասցրել է նույնիսկ Բաղդասարովի երեխաների քավորը դառնալ, թեև տարիներ առաջ ԱԺ–ում Սարգսյանը հայտարարեց, որ Բաղդասարովին չի ճանաչում (դա էլ է իր ոճի մեջ)։
Եվ այսպես, 2008–ից հետո «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շրջանակներում Սերժ Սարգսյանը սկսել է իրենից. Բաղդասարովի ձեռքից խլվեցին նրա փայաբաժիններն, ու դրանք այժմ ուղղակի կամ անուղղակի ձևով տնօրինվում են ՀՀԿ ղեկավարի կողմից։
Օրինակ՝ Բաղդասարովի բենզալցակայաններն ու այլ ենթակառուցվածքներն անցել են «Ռոսնեֆտին», իսկ «Ռոսնեֆտի» հայաստանյան գործընկերը դե ֆակտո Սերժ Սարգսյանն է։ Այսինքն՝ հեղուկ վառելիքի ներկրման հարցը Սարգսյանի աշխատասենյակում է որոշվում։
Ինչ վերաբերում է ցեմենտի գործարանը տույժերից ազատելուն, ապա ձևականությունների հետևից պետք չէ ընկնել և իրերը պետք է կոչել իրենց անվանումներով, այն է՝ ցեմենտի գործարանի մասով հարկային ներում է շնորհվել՝ Սերժ Սարգսյանի մասնավոր շահերը հաշվի առնելով։ Մնացածը դեմագոգիա է։
Սերժ Սարգսյանը սկսում է իրենից

Հայկ Ուսունց