Տնտեսական

11.05.2016 17:55


Բ. Պիպոյան. «Թուրքական անձեռոցիկը վերափաթեթավորվում և վաճառվում է որպես հայկական արտադրանք»

Բ. Պիպոյան. «Թուրքական անձեռոցիկը վերափաթեթավորվում և վաճառվում է որպես հայկական արտադրանք»

–Թուրքական անձեռոցիկը վերափաթեթավորվում և վաճառվում է որպես հայկական արտադրանք: Սա նշանակում է, որ ինքը թուրքականով եղել է դաշտում և խնդիր է ունեցել՝ չի վաճառվել, և այն «դարձնելով» հայկական՝ դարձնում ենք մրցունակ, իսկ քանի դեռ որոշված չէ, թե ինչ մրցունակություն կունենար թուրքական ապրանքը, չենք կարողանա որոշել դրա արգելքի մասին ռիսկերը,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով թուրքական ապրանքներն արգելելու մասին հայտարարություններին։

Համեմատելով չինական և թուրքական ապրանքները՝ Պիպոյանը նշել է, որ արհեստական բացասական ֆոն է ստեղծվում չինական ապրանքի հանդեպ, քանի որ այն էժան են բերում և թանկ վաճառում, մինչդեռ ԱՄՆում չինական տեքստիլի նկատմամբ բացասական վերաբերմունք չկա։

Բանախոսը նկատել է՝ ոչ թե պետք է արգելք դրվի թուրքական ապրանքների նկատմամբ, այլ պետք է ստեղծել մրցունակ ապրանքներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը