Աշխարհ

11.05.2016 13:47


Սիրիայի ապստամբների երկու խմբավորում «սև ցուցակ» ներառելու ՌԴ առաջարկը մերժվել է

Սիրիայի ապստամբների երկու խմբավորում «սև ցուցակ» ներառելու ՌԴ առաջարկը մերժվել է

ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և ոչ մշտական անդամ Ուկրաինան մերժել են Սիրիայի ապստամբների երկու խմբավորում ՄԱԿ-ի «սև ցուցակ» ներառելու Ռուսաստանի առաջարկը: Այս մասին հայյտնում է «Ինտերֆաքսը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ–ն առաջարկել էր «Ջեյշ ալ-Իսլամ» և «Ահրար ալ-Շամ» խմբավորումները ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկ՝ «Ալ Քաիդայի» և «Իսլամական պետության» հետ ունեցած կապերի համար:

Առաջարկի ընդունվելու համար հարկավոր էր Անվտանգության խորհրդի 15 անդամների համաձայնությունը։

ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության խոսնակն էլ «France-Presse»-ին հայտնել է, որ «Ջեյշ ալ-Իսլամ»-ը համաձայնել է մասնակցել Սիրիայում հաստատված հրադադարի գործընթացին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը