Աշխարհ

10.05.2016 20:30


«Վնուկովոյի» հավաքարարին կասկածում են ԻԼԻՊ–ի հետ կապի մեջ

«Վնուկովոյի» հավաքարարին կասկածում են ԻԼԻՊ–ի հետ կապի մեջ

Հատուկ ծառայությունների աշխատակիցները զանգվածային ստուգումներ են սկսել ՌԴ Մոսկվայի օդանավակայաններում։

Ինչպես տեղեկացնում է «Լայֆ»–ը, «Վնուկովո» օդանավակայանում Սաիդա Կ. անունով կնոջ են ձերբակալել, որը կասկածվում է ԻԼԻՊ–ի հետ կապի մեջ։ Իրավապահ մարմինների կողմից իրականացված մի շարք ստուգումների արդյունքում պարզվել է, որ Սաիդան արդեն տևական ժամանակ է՝ աշխատում էր «Վնուկովոյում» որպես հավաքարար, և մուտք ուներ դեպի օդանավակայանի բոլոր ծառայողական սենյակներ։

«Սաիդա Կ.–ին, նրա ընկերուհուն և երկու ծանոթներին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածով՝ «Աջակցություն ահաբեկչական գործունեությանը»», – հայտնել է իրավապահ մարմիններում աշխատող աղբյուրը։

Այժմ իրավապահները փորձում են պարզել՝ արդյոք ահաբեկիչները պատրաստվո՞ւմ էին օգտագործել կնոջը «Վնուկովոյում» ահաբեկչական ակտ կազմակերպելու համար։

Օդանավակայանի ներկայացուցիչները, սակայն, հերքում են այդ տեղեկությունները։

«Այս տեղեկությունները չեն հաստատվում։ Մենք ահաբեկչական գործողությունների հետ կապ ունեցող աշխատող հավաքարարներ չունենք և չենք էլ ունեցել։ Ավելին՝ մեր անվտանգության ծառայությունը կապ է հաստատել Անվտանգության դաշնային ծառայության հետ, որն այդ տեղեկությունները նույնպես հերքել է», – հայտարարել է Վնուկովոյի ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը