Ինչպես տեղեկացնում է «iranahayer.com» կայքը, մարտի 14–ի առավոտյան, Թեհրանում վախճանվել է Վարդան Քամալյանը, ով հայտնի էր «Հայ Վարդան» անունով:
Վարդան Քամալյանը գյուղացու զավակ էր, խիստ ազգասեր, դրանից էլ ստացել էր «Հայ» մականունը:
1956թ. նրա ընտանիքը տեղափոխվում է մայրաքաղաք՝ Թեհրան:
17 տարեկանում հասակակից տղաների հետ ժողովների էր նստում՝ քննարկելու հայ ժողովրդի վիճակը Սփյուռքում և հատկապես Իրանում:
1974թ. ապրիլի 23-ի երեկոյան երեք ընկերների՝ Արամի, Ժորժիկի և Վալոդի հետ միասին ի բողոք Թուրքիայի հակահայ քաղաքականության քարերով հարձակվեցին Թեհրանում Թուրքիայի դեսպանատան վրա և փշրեցին նրա ապակիները: Նույն օրը կասկածելի պայմաններում նրանք ձերբակալվեցին: Վարդանը կտտանքների ենթարկվելուց հետո ազատ արձակվեց, անյուհետև մեկնեց Ֆրանսիա՝ ուսումը շարունակելու:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, արդեն ուսումն ավարտած վերադարձավ Թեհրան և կյանքի կոչեց «Հայասա» կոոպերատիվ հաստատությունն ու բանկը, որի լոգոն Հայաստանի առաջին հանրապետության և Խորհրդային Հայաստանի միակցված դրոշների պատկերն էր:
Վ. Քամալյանը զբաղվեց նաև հայ գրի տարածմամբ՝ հրատարակեց հայկական տառատեսակների հավաքածո՝ «Այբուբեն»-ը:
Հայաստանի անկախացումից կարճ ժամանակ անց ընտանյոք տեղափոխվեց հայրենիք և հաստատվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում... բայց, դժբախտաբար, կյանքը նրան երկար առիթ չտվեց...
Մահացել է Վարդան Քամալյանը
Ինչպես տեղեկացնում է «iranahayer.com» կայքը, մարտի 14–ի առավոտյան, Թեհրանում վախճանվել է Վարդան Քամալյանը, ով հայտնի էր «Հայ Վարդան» անունով:
Վարդան Քամալյանը գյուղացու զավակ էր, խիստ ազգասեր, դրանից էլ ստացել էր «Հայ» մականունը:
1956թ. նրա ընտանիքը տեղափոխվում է մայրաքաղաք՝ Թեհրան:
17 տարեկանում հասակակից տղաների հետ ժողովների էր նստում՝ քննարկելու հայ ժողովրդի վիճակը Սփյուռքում և հատկապես Իրանում: 1974թ. ապրիլի 23-ի երեկոյան երեք ընկերների՝ Արամի, Ժորժիկի և Վալոդի հետ միասին ի բողոք Թուրքիայի հակահայ քաղաքականության քարերով հարձակվեցին Թեհրանում Թուրքիայի դեսպանատան վրա և փշրեցին նրա ապակիները: Նույն օրը կասկածելի պայմաններում նրանք ձերբակալվեցին: Վարդանը կտտանքների ենթարկվելուց հետո ազատ արձակվեց, անյուհետև մեկնեց Ֆրանսիա՝ ուսումը շարունակելու:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, արդեն ուսումն ավարտած վերադարձավ Թեհրան և կյանքի կոչեց «Հայասա» կոոպերատիվ հաստատությունն ու բանկը, որի լոգոն Հայաստանի առաջին հանրապետության և Խորհրդային Հայաստանի միակցված դրոշների պատկերն էր: Վ. Քամալյանը զբաղվեց նաև հայ գրի տարածմամբ՝ հրատարակեց հայկական տառատեսակների հավաքածո՝ «Այբուբեն»-ը:
Հայաստանի անկախացումից կարճ ժամանակ անց ընտանյոք տեղափոխվեց հայրենիք և հաստատվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում... բայց, դժբախտաբար, կյանքը նրան երկար առիթ չտվեց...