Տնտեսական

10.05.2016 12:58


ԱՎԾ. առավել բարձր գնաճ արձանագրվել է միրգ ապրանքային խմբում՝ 4.7 %,

ԱՎԾ. առավել բարձր գնաճ արձանագրվել է միրգ ապրանքային խմբում՝ 4.7 %,

Հայաստանի սպառողական շուկայում տարեսկզբին արձանագրված բարձր գնաճից հետո գնանկման միտումներ են ի հայտ եկել, ինչի արդյունքում գների ընդանուր մակարդակը դեկտեմբերի համեմատությամբ էական փոփոխություն չի կրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

-Տարեսկզբին՝ հունվար ամսին, արձանագրվել է էական բարձր գնաճ` 2.2 տոկոս, այնուհետև հաջորդ 3 ամիսների ընթացքում պարբերաբար գնանկման միտումներ են արձանագրվել: Մասնավորապես, փետրվարին գնանկումը կազմել է 1.4%, մարտ և ապրիլ ամիսներին 0.3 %, և ընդհանուր վերջին երեք ամիսներին արձանագրված գնանկումը կազմել է 2.1 %: Այսինքն, 2016թ. ապրիլին 2015թ. դեկտեմբերի նկատմամբ հանրապետության սպառողական շուկայում գնաճը կազմել է 0.1%,-նշել է Մարտիրոսյանը:

Վերջին չորս ամիսների կտրվածքով ընդհանուր 0.1 տոկոս գնաճի պարագայում պարենային ապրանքատեսակների աճը կազմել է 0.9%, ոչ պարենային ապրանքների գծով արձանագրվել է գնանկում 1.6%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0.3%-ով:

-2016 թ. ապրիլին մարտի համեմատությամբ՝ առավել բարձր գնաճ արձանագրվել է միրգ ապրանքային խմբում՝ 4.7 %, իսկ առավել խոր գնանկում է արձանագրվել բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքային խմբում՝ 4.3 %,- հայտնել է ԱՎԾ աշխատակիցը:

Մասնագետի համոզմամբ՝ այս տարի ՀՀ-ում արտառոց գնային փոփոխություններ չեն եղել:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը